Քայլ արա՛ ու միացի՛ր ցանցին․․․

Օրացույց, շուրջտարյա դարձած «Բարեկամություն» ճամբարը, որ մի տեսակ աննկատ-անաղմուկ ըստ մանկավարժական գործունեության բնագավառների՝ մեր փորձառության փոխանցման իր եռօրյա-հնգօրյա  ամենամսյա դասընթացներով մտնում է յուրաքանչյուր քաղաք, գյուղ ու շեն, դպրոց հանրակրթական ու մանկապարտեզ՝ հարազատության, անմիջականության, իմացության ամուր թելերով կամրջելով մինչ այս անծանոթ-մեկուսի ապրողների,  ստեղծելով հեղինակային մանկավարժության ցանցի ձևավորման հաստատուն հենք…

35519898_10215301601226702_4036006950171836416_n.jpg Սկսում ենք, իհարկե, նախակրթարաններից, և ավելի իրական-մոտ է դառնում դպրոց-պարտեզների ստեղծումը, իսկ Վրաստանի Բոլնիսի փոխանակման նախագծի այսպիսի զարգացումը ջնջում է սահման պետական ու լեզվական անջրպետ. հայ-վրացական հանրակրթական նախագծով Վրաստանում առաջին ակումբի ստեղծումը մանկավարժական նորարության փոխանակման բանուկ կամուրջ է դառնալու…

Պատրաստվում եմ, ակտիվ մասնակից եմ… 2-ից 6 տարեկանների զարգացման-ուսուցման-խնամքի հարցերը իմ նախապատվությունն են… կրթահամլիրում և կրթահամալիրից դուրս՝ հանրապետությունով մեկ, դուրս՝ առանց սահմանների հեղինակային նախակրթարանային ցանցի ստեղծումից, Նիկոլ ջան, ինձ չեք կտրի…

Այո, բայց կրթահամալիրի Բանգլադեշում, այս ուսումնական-տարատարիք պատանիների աշխույժի ստեղծական աշխարհում մենք, որպես ուսուցիչ-դաստիարակ-մանկավարժի պաշտպանիչ-բուժիչ, մեր մանկավարժության զարգացման, երեխաների լիարժեք-ամբողջական դրսևորման խթան-միջոց-պայման՝ հե՛նց անխոս-մունջ ավագի կարիքն ունենք։ Հաշվիր խոսքիդ բառերը՝ Մարիա Մոնտեսորի մեր ուսուցչի պահանջն էլ այսպիսին է։

Ոչ մի գործ, փոփոխություն, կիսատ-պռատ չի վրիպում։ Գիտեք, Քոլեջում մեր կրթական փոխանակումների նոր կացարանի ձևավորումը հեղինակային մանկավարժության բաց ցանցի սպասարկումով է թելադրված․ նայեք մայիս ամսվա մանկավարժական վերապատրաստումների, հեղինակային մանկավարժության ամենամյա հավաքի հայտարարված ծրագրերը․․․ բոլորին պիտի տեղավորել, ուսուցանել, գործընկերոջ մշտական կարգավիճակում պահել․․․ Միաժամանակ բոլոր դպրոց-պարտեզներում՝ Արևելք-Արևմուտքում, Հյուսիս-Հարավում, Քոլեջի նախակրթարանում շարունակվում են մեր բաց-նորացված-ընդարձակված, առավել հետաքրքիր-գրավիչ-հիգիենիկ դարձած ուսումնական լողափերի պատրաստության աշխատանքները․․․ Մայիսի 14-19-ին, Համբարձման տոնի օրերին, մեր երեխաներն առաջին անգամ ծեսով կտկլորանան, ու այդպես՝ ողջ ամառ կազդուրիչ ուսուցում․․․

Մեր մայիսին ոչ միայն վարդն է բացվում, այլև հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան, թվով 13-րդ հավաքն է ծաղկում-կանչում, մյուս ամիսների նման մեր սովորածն ի մի բերենք, որպես մեր գործի հեղինակներ, հանրայնացնենք, մանկավարժական մեր հարթակում ներկայացնենք, հանրապետության ուսուցիչների՝ մեծացող ծավալով տարբեր դասընթացներով փոխանցենք…
Ու կրթահամալիրի օրացույցով մայիսյան այդպիսի կարևոր մի շրջանում ենք, սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, կրթական համակարգի փոփոխության՝ 2017-2018-ի շրջանի մեր հարթակում ստեղծագործական բաց հավաքի-նախագծային ուսուցման շաբաթի ձևով ներկայացնելու, 2018-2019-ի ուսումնական հարթակում սկսելու, որ կամրջվեն իրար անցնողն ու եկողը, որ անընդհատ լինի փոփոխությունների մեր կրթությունը, ժողովո՜ւրդ… ձայնեմ Աստղիկի նման:

Բոլոր կարգերի սեբաստացիներ՝ տարատարիք սովորող, ծնող, ուսուցիչ, շրջանավարտ, մենք ապրում ենք 2017-2018 ուստարվա ավարտի, արդյունքների ի մի բերման, 2018-2019-ի անցման պատրաստության, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ձևավորման այսպիսի մի շրջանում, երբ մայիսյան հավաքը սկսվել ու մոբիլ մի իրականություն է յուրաքանչյուրի համար՝ հավաքի ողջ ծավալով ամենօրյա, ոտքի վրա-ինքնաբուխ առաջացող քննարկումներով, հավաքի ծրագիրը մանրամասնելով-կոնկրետացնելով… Շաբաթ օրը ես այդպիսի քննարկումների շարանով անցա, ու հիմա, էլ ե՞րբ, իմ գրում, բա որտե՞ղ, ձեզ հաղորդում եմ…

Իսկ մեդիակենտրոնում քննարկումն իմ նախաձեռնությամբ ուսումնական բնագավառների նոր՝ օտար լեզուների և հասարակագիտության միավորմամբ ստացվող կազմակերպման, ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի, վրացերենի, թուրքերենի, պարսկերենի լեզվակիր հասարակագետի աշխատանքի մասին է… Օտար լեզուն այսպիսով անհատների համար կլինի, բայց լեզվի-ինտերնետի միջոցով բաց աշխարհի ճանաչումը՝ յուրաքանչյուրի համար, որպես հանրակրթություն։

Լսեցեք իմ գիրը՝ որպես նոր մի հայտարարություն, պատասխան, եթե հարցում արել եք որևէ ձևով, որևէ տեղում. ինչո՞ւ մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլանդեշից չի մոտենում ձեր բնակավայրին… 2018-ի մեր անելիքում կա, ու մենք պատրաստված ենք հեղինակային մանկավարժության բաց ցանց ստեղծելուն հանրապետությունով մեկ, կրթության բովանդակության ու ձևի՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ կազմակերպումը մոտեցնելով մարդու բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, որպես ՀՀ օրենքով սահմանված պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված, ՀՀ ԿԳՆ պայմանագրով պատվիրված աշխատանք: Ծափահարեք մեզ մեր ստեղծած մանկավարժության ու նրա ցանցային կազմակերպման համար, որպես տարածում, և ինքնակազմակերպվեք՝ որպես համայնք, խումբ-նախաձեռնություն-պատվիրատու-կազմակերպիչ, ու մենք գալիս ենք: Սկսել ենք նախադպրոցական կրթությունից, սկզբնական կրթությունից, որտեղ էլ այն լինի՝ որպես ինքնուրույն գործող նախադպրոցական հաստատությունում, հիմնական դպրոց-պարտեզում, կրտսեր դպրոցում՝ իր նախակրթարանով, ինչպես կրթահամալիրում է մեր… Երբ ասում եմ բաց ցանց, նկատի չունեմ հաստատության (շենքի, գույքի) մեզ՝ կրթահամալիրին պատկանելը, այլ ուսուցման միասնական կազմակերպումը, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ցանցի և նրանով տարածվող մանկավարժության համակարգող և կազմակերպիչ։ Սրանից էլ պարզ ձև՞… Ձեզ ի՞նչ է մնում՝ ողջունելը մեզ, ինչպես ողջունում էին մեր Նիկոլին պարմանիները, ա՛յ մեծահասակներ, որ բախտավոր մարդիկ եք, որ երեխաներ ունեք՝ երկու տարեկանից սկսած, ու մեր կրթական աշխարհում այսպիսի մի հեշտ ներկայություն ունեք… ողջունեք մեզ, ինչպես հրապարակում, երկու ձեռքը վեր… Դուք ընտրության առաջ եք՝ հակաբռնի, սիրո և համերաշխության հայաստանյան միջավայրում…

Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուրի համար, ստուգատեսային-ճամփորդությամբ ուսուցմամբ… Հունիսին մեր մանկավարժությունը՝ իր բոլոր դրսևորումներով, տարերքի մեջ է, մեր բոլոր կրթական ծրագրերով մեր մանկավարժության փոխանակման բոլոր միջոցները գործի են դրվում, սրանով մատչելի դառնում հետաքրքրվող յուրաքանչյուրի համար՝ սովորող, ծնող, մանկավարժ, թե հեղինակային մանկավարժությամբ, մանկավարժական նորարությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք՝ Երևանից, Հայաստանից, Վրաստանից, Արցախից, արդեն հայտնի «Բարեկամություն» ճամբարով, թե նոր նախաձեռնությամբ… Ո՛չ մի խտրություն… Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ միասին սովորենք, միասին գործենք, միասին քայլ անենք մանկավարժական նորարարության մեր ցանցով, նրա մի հանգույցը դարձեք… Հունիսը այդպիսի հնարավորություն տալիս է…

Մենք վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց՝ պահպանելով դրանց ինքնուրույնությունը․․․ Մենք այսպիսի ուղերձով ենք շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ արձանագրելով մեր ռազմավարական գործընկերությունը փոփոխությունների ճանապարհին։

Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Մյուս կարգախոսը՝ «Մանկավարժության մեջ Բաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։ Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ ընտրության իրավունքի։

Մենք սեբաստացիներով, միության մեջ, միությունից դուրս, վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, հեղինակային դպրոցների բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, Հայաստանից դուրս կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց…

Հավանեցի՞ք. ուղարկե՞մ։ Ո՞վ բան ունի ավելացնելու սրան. չէ՞ որ միության անդամ ենք դառնում կազմակերպությամբ։

Դուք եք հեղինակը ձեր գործի․ հունիս ենք նախագծում,  հեղինակային դպրոցների բաց ցանցով, կրթահամալիրի՝ ցանցում գործող հանրակրակրթական դպրոցների, նախակրթարանների, քոլեջի, ուսումնական կենտրոնների սովորողներ-սաներ-մանկավարժական աշխատողներ, ցանցի նկատմամբ իրենց կարգավիճակը որոշող այլ ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, սովորողներն ու տարբեր կարգի մանկավարժական աշխատողներ, այդ թվում՝ ո՛չ հայաստանյան․․․Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա, թվով 13-րդ մայիսյան հավաքի հինգ օրերին մասնակից ոչ սեբաստացիների գրոհը, մայիս ամսվա համար արդեն հերթագրված հանրապետության դաստիարակների ու աշխատանքի համար դիմած քառօրյա վերապատրաստման մասնագետների ցուցակները հաստատում են գործնական հետաքրքրությունը, որ կա կրթահամալիրում մշակվող, կազմակերպվող ու ցանցով տարածվող մանկավարժության, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ընդգրկվելու նկատմամբ․․․ Հուզելու աստիճանի ազդեցիկ էին այն ոգևորվածությունը, որ արտահայտեցին Վրաստանի Բոլնիսի «Դավիդիանի» և Թբիլիսիի «Իվերիա» միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները ցանցում շուտափույթ ընդգրկվելու մասին, այն նշանակությունը, որ նրանք տալիս են իրենց ներկայացրած համաձայնագիրը օր առաջ ու հանդիսավոր հաստատելուն․․․ և այդ առաքելությամբ հունիսին իմ Թբիլիսի-Բոլնիս այցելելու հրավերը-պարտադրանքը՝ ցանցին իրենց դպրոցների մասնակցությունը հաստատելու համար։

Ահա ինչու, սեբաստացինե՛ր բոլոր կարգերի, որպես ցանցի նախաձեռնող-երաշխավորներ, այս օրերին մեր խնդիրն է ամենասեբաստացիական հունիսյան շրջանի նախագծումը, դա նաև ցանցինը դարձնելը՝ իրենց մանկավարժության հեղինակների որոշման ճանապարհին, որպես հնարավորություն-միջոց… մեր միջև հաստատված հարազատությունը տեսանելի քայլ դարձնելը։ Ասել եմ, ասում եմ, հաստատում եմ՝ կրթահամալիրի բոլոր ծառայությունները, օղակները ցանցին են սպասարկում. կրթահամալիրի մանկավարժական աշխատողները՝ ցանցի որևէ դպրոցում աշխատելու որոշումը, վճռականությունը, կարողությունը հայտ դարձրած, պիտի իրենց անհատական պլաններում իրական-օգտակար, բաց դարձնեն օրացուցային հունիսը։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s