«Ուսուցչի լաբորատորիա» կամ փորձի փոխանցման բաց համակարգ

Հայաստանում իրականացվող կրթական մշակվող-իրականացվող հեղինակային ծրագրերի հետ ծանոթացումը, դրանց ներկայացումն ու տարածումը ենթադրում է կրթական բաց միջավայրի ստեղծում՝ մատչելի-հասանելի յուրաքանչյուր շահագրգիռ անհատի, ուսումնական հաստատության համար:  Այլընտրանքային-նորարար մանկավարժության ներկայացման, փորձի փոխանցման մեխանիզմների  ստեղծումն և զարգացումը  մանկավարժության զարգացման կարևոր նախապայման Է:

img_0022

Մանկավարժական-մասնագիտական զարգացման մեջ կրթական ծրագրի, մեթոդի, նորարար մանկավարժության՝  ուսուցչի կողմից ազատ ընտրությունը բաց, թափանցիկ, զարգացող կրթական համակարգ ունենալու համար կարևոր, սկզբունքային հենակետ է:
Սա ենթադրում է կրթական-մանկավարժական ցանցի ստեղծում, որը հիմա իրականացվում-մշակվում-զարգացվում է «Մխիթար ՍԵբաստացի» կրթահամալիրում: Կրթական փոխանակումների միջոցով, կրթահամալիր այցելող ուսուցիչները ֆիզիկական միջավայրում հնարավորություն են ունենում ներկա գտնվել, մասնակիցը դառնալ ուսումնական պարապմունքների ընթացքին, ինչպես նաև համացանցային բաց կրթական միջավայրում հետևել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրին:

Փորձի փոխանակման այսպիսի մի առցանց հարթակ է «Ուսուցչի լաբորատորիան»
Սա գործող ուսուցչի ծրագրային, մեթոդական, մանկավարժական մտորումների-դիտարկումների, տեսանյութ-հոդվածների, օրագրի վիրտուալ տարածք է, որտեղ ես՝ որպես ուսուցիչ, ձեռքիս ունենալով թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ, տիրապետելով համակարգչային մոնտաժային ծրագրերի, կարողանում եմ տեսագրել, ձայնագրել, ներկայացնել ուսումնական կենդանի, ամենօրյա ուսումնական պարապմունքի ընթացքը, տարբեր մեթոդական հնարքներ, իմ ստեղծած ուսումնական նյութերը, բլոգային ուսուցման միջոցով նաև՝ սովորողների ուսումնական արդյունքները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s