Մայիսի 12- ին, Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12րդ հավաքի երրորդ օրն էր: Հյուրաշատ կրթահամալիրը այդ օրը հյուրընկալեց նաև Մարգարայի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիներին և դասավանդողներին:
Հանդիպեցինք Հյուսիսային դպրոցում: Օրը սկսեցինք դպրոցի հետ ծանոթանալով: Շրջեցինք լանջերով, շրջայցի ժամանակ ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող նախագծերի, դրանց ընթացքի և արդյունքերի հետ: Այնուհետև միացանք նաև կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցին:
Շրջայցից հետո Հյուսիսային դպրոց- Սարալանջ-Մայր դպրոց քայլուղիով հասանք Մայր դպրոց:
Մայր դպրոցում Հերմինե Անտոնյանը ներկայացրեց բաց-պարապմունք ՏՀՏ հմտությունների կիրառումով, ծանոթացրեց մաթեմատիկական նոր խմբագիր ծրագրի հետ: Սովորողներին շատ դուր եկավ հենց այդ ծրագիրը, որն հնարավորություն է տալիս արագ ու հեշտ տպել մաթեմատիկական բանաձևեր ու արտահայտություններ:
ՏՀՏ հմտությունների փոխանակումից հետո Նաիրա Հարությունյանը ծանոթացրեց մարզական ակումբների հետ: Սովորողները և դասավանդողները ծանոթացան հրաձգություն և նետաձգություն մարզաձևերի հետ, ունեցան հրաձգության և նետաձգության պարապմունք մարզիչների հետ: Ոգևորությամբ և մեծ տպավորություններով ընդմիջեցինք միջին դպրոցի խոհանոցում: Ընդմիջումից հետո սովորողներին էին սպասում տիկին Վեներան և տիկին Սուսաննան, ովքեր սովորողների համար պատրաստել էին քիմիային ծանոթանալու հրաշալի գործնական պարապմունք:
Հրաշագործ տիկին Վեներայի և տիկին Սուսանի օգնությամբ սովորողները ավելի մոտիկից ծանոթացան նյութի կառուցվածքի հետ: Տարբեր քիմիական կապերի օգնությամբ հավաքեցին մոլեկուլների մոդելներ: Ամբողջ ընթացքում խմբի ամենափոքր մասնակիցը` Նարեկը չէր տարբերվում իր ավագ ընկերներից, նույն խանդավառությամբ և ոգևորությամբ մասնակցում էր նաև մոլեկուլների մոդելների հավաքման ընթացքին, ոգևորում և ոգևորվում ընկերների հետ:
Օրվա տապից և շոգից ազատվելու ամենալավ միջոցը իհարկե լողն է: Այդ իսկ պատճառով էլ քայլքով հասանք Արևմտյան դպրոց, որտեղ մեզ էր սպասում փակ լողավազանն իր ամենամարզիչ Տաթև Համբարյանի հետ:
Լողից հետո, կրկին քայլքով եկանք Մայր դպրոց և մասնակցեցինք մեդիաուրբաթին:
Օրն ամփոփեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում` կլոր սեղանով, որտեղ տիար Բլեյանը ներկայացրեց հավաքի բովանդակությունը, ուսումնական և հայրենագիատական ճամբարները: Իսկ ահա Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արուսյակ Նիկոլաևնան հայտնեց հետագա համագործակցության մասին իր ցանկությունն ու իրատեսական լինելը:
Հետագա անելիքների մասին պայմանավորվածություններ ունենալով ճանապարհեցինք մեր գործընկեր և արդեն իսկ սիրելի ընկերներին:
Շնորհակալություն բոլոր մասնակից դասավանդողներին և սովորողներին` հագեցած օրը տպավորիչ դարձնելու համար:
Նախագիծը շարունակվում է…
Շնորհակալություն բոլոր մասնակից դասավանդողներին և սովորողներին` հագեցած օրը տպավորիչ դարձնելու համար:
Նախագիծը շարունակվում է…
Օրվա մասին պատմող նկարաշարն` այստե’ղ:
Реклама